Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտել է» Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը![]() 6 մայիսի 2021 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը՝ այն անվանելով քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ: «Այդ անհաջող ու անօրինական որոշումը մերժում ենք ու դատապարտում: Խորհրդարանները պատմություն գրելու և արդարադատություն իրականացնելու մեխանիզմներ չեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ, գրում է Ermenihaber-ը: «Այս նախաձեռնությունը հակասում է նաև 1948-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից 2013 և 2015 թթ-ին ընդունված որոշումներին (նկատի ունի թուրք ուլտրա ազգայնկան գործիչ Դողու Փերինչեքի գործով կայացված Շվեյցարիայի դեմ կայացված վճիռը-խմբ.), որոնք ցույց են տալիս 1915-ի իրադարձությունների վիճարկելի էությունը»,- ասված է հայտարարության մեջ: Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Հրապարակել է Օսմանյան կայսրության ժամանաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Լատվիայի Սաեյմայի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Սայեման հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |