Կանադան հորդորել է ազատել Ադրբեջանում ձերբակալված բոլոր հայերին՝ ողջունելով 3-ի ազատ արձակումը![]() 7 մայիսի 2021 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Կանադայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը և հորդորել ազատել բոլոր պահվող անձանց։ Այդ մասին ասվում է Կանադայի կառավարության Twitter-ի միկրոբլոգում։ «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը, ինչն առանցքային քայլ է ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման ճանապարհին։ Կանադան շարունակում է հորդորել ազատել բոլոր պահվող անձանց»,-ասվում է գրառման մեջ։ Մայիսի 4-ին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |