ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել $50 մլն-ի օգնություն հատկացնել Արցախին

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել $50 մլն-ի օգնություն հատկացնել Արցախին

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը, որն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի ամենաբարձրաստիճան անդամն է, կոչ է արել առնվազն $50 մլն-ի օգնություն հատկացնել Արցախին՝ սննդային անվտանգության, բնակֆոնդի, բժշկության, ենթակռուցվածքների և ԱՀ այլ անհետաձգելի կարիքների համար։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

հասցեագրված նամակում Սմիթն ասել է, որ «2020-ի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը Թուրքիայի աջակցությամբ ավերիչ հարձակողական պատերազմ են սկսել վիճելի Լեռնային Ղարաբաղում, որը հանգեցրել է հազարավոր զոհերի, օթևանից է զրկել հազարավոր մարդկանց և ավերել է կենսական ենթակառուցվածքները»։

Սմիթը նաև վճռականորեն դատապարտել է «հավաստի հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիան ֆինանսավորել է սիրիացի վարձկանների, որոնք կռվել են Արցախ ներխուժած Ադրբեջանի բանակի հետ» և հորդորել է առնվազն «500,000 հատկացնել պետքարտուղարին՝ Թուրքիայի դերակատարման մասին զեկույցի համար, որը պետքարտուղարը կներկայացնի Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին»։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով հանձնաժողովին` կոչ անելով ավելի քան 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---