Facebook-ը հեռացրել է Ադրբեջանի ՊՆ հետ կապ ունեցող ֆեյքային հաշիվները![]() 7 մայիսի 2021 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Facebook ընկերությունը հեռացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ կապ ունեցող ֆեյքային հաշիվները։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Ընդհանուր առմամբ, մեկ ամսում հեռացվել է Facebook-ի 124 օգտահաշիվ, 15 էջ, 6 խումբ, ինչպես նաև Instagram-ի 30 հաշիվ, որոնք «ուղղված էին առաջին հերթին Ադրբեջանին, և ավելի քիչ՝ Հայաստանին»։ Նշվում է, որ այդ ցանցը հայտնաբերվել է Facebook-ի ներքին հետաքննության արդյունքում։ «Մեր հետաքննությունը կապ է հայտնաբերել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ կապված անձանց հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Սա Ադրբեջանի հետ կապ ունեցող թրոլերի առաջին ֆաբրիկան չէ, որը հեռացվում է Facebook-ի կողմից։ Հատկապես բազմաթիվ աքաունթներ են բացվել այդ երկրից 2020թ․ աշնանը՝ Արցախի դեմ պատերազմի ժամանակ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |