ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձի գործընթացում

ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձի գործընթացում

PanARMENIAN.Net - ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձին ուղղված գործընթացներում։ Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Այդ խողովակն օգտագործելով՝ մեզ հնարավորություն է ընձեռնվում և՛ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և՛ գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, դրանով նաև մեր գործընկերոջ հետ իրավական պահանջ դնել», - նշել է Դավթյանը, գրում է Aysor.am-ը:

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները դատախազության ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գերության մեջ հայտնված հայերից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից:

ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---