Սահմանապահների նախկին հրամանատար․ ՌԴ-ն կարող է միջնորդել Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցում 7 մայիսի 2021 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների հետ այսօր անհնար է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարել՝ հաշվի առնելով երկու երկրի հարաբերությունները։ Սակայն, նրա խոսքով, հնարավոր է այդ աշխատանքները կատարել, եթե ինչ-որ միջնորդ պետություն լինի։ «Կարելի է Ռուսաստանին խնդրել, որ միջնորդ լինեն Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցում»,- ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։ «ՌԴ-ն հանդիսացել է միջնորդ պատերազմի դադարեցման համար, կարելի է Ռուսաստանին խնդրել, որ իրենք լինեն միջնորդ սահմանների ճշգրտման հարցում։ Ուրիշ հնարավորություններ չկան», - հավելել է Աբրահամյանը: Նա նշել է, որ սահմանագծման և սահմանազատման հետ կապված հիմնական աշխատանքը պետք է կատարի արտաքին գործերի նախարարությունը և գեոդեզիայի ինստիտուտը։ «Դա շատ ծանր աշխատանք է, օրինակ, Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները սկսվել են 1996 թվականից և մինչև հիմա ավարտված չեն։ Երբ հայտարարում են, թե Սյունիքի մարզում կատարվում են դեմարկացիոն աշխատանքներ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է», - ասել է Աբրահամյանը։ Նա նշել է, որ եթե ուզում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարել և սահմանին լարվածությունը թուլանա, միակ ելքը միջնորդավորված աշխատանքն է։ Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո սահմանագծման և սահմանազատման խնդիրներ են առաջացել մասնավորապես Սյունիքում։ Միջազգային պրակտիկայում՝ սահմանակից երկրների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |