Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք 7 մայիսի 2021 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակությաին մայրաքաղաք հայտարարելու մասին։ Փաստաթղթում ասվում է, որ այս որոշումը միտված է Շուշիի «պատմական տեսքը վերականգնելուն և միջազգային ասպարեզում որպես Ադրբեջանի ճարտարապետական արվեստի վառ մագարիտ ներկայացնելուն», գրում է Moscow-Baku.ru-ն: Ադրբեջանի կառավարությանը հանձնարարվել է լուծել այս կարգադրությունից բխող խնդիրները։ Արդբեջանցիները Շուշին իրենց վերահսկողության տակ անցնելու առաջին իսկ օրվանից սկսել են քաղաքից հայկական հետքը ոչնչացնելու գործողությունները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Մայր տաճարը։ Ավելի վաղ հանվել էին նաև հրեշտակների քանդակներն ու խաչը։ Ադրբեջանցիները վնասել են նաև Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)` ոչնչացնելով դրա գմբեթները։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |