Բելառուսը Covid-19-ի դեմ իր պատվաստանյութն է ստեղծել 7 մայիսի 2021 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ տեղի գիտնականներին հաջողվել է սեփական պատվաստանյութը ստեղծել կորոնավիրուսի դեմ։ «Մենք սրվակում ստացանք մեր պատվաստանյութը՝ բելառուսականը։ Այն տարբերվում է մեր գնածից։ Ինչպես բժիշկներն են ասում՝ դա կենդանի պատվաստանյութ է»,- ասել է նա, տեղեկացնում է «Վեդոմոստին»։ Նա հավելել է, որ մասնագետները չեն շտապում արտադրության փուլը սկսել, քանի որ ուզում են հետևել վիրուսի զարգացմանը։ Նա հավելել է, որ այժմ Բելառուսն ունի ռուսական և չինական պատվաստանյութեր։ «Իսկ վաղը մենք մեր պատվաստանյութը, որը սրվակում է արդեն, կհարմարեցնենք այն շտամին, որը կունենանք։ Ով իմանա, կյանքն ինչպես կդասավորվի»,- ասել է նա։ Մարտի 25-ին Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ երկրում սկսվում է ռուսական «Սպուտնիկ V»-ի արտադրությունը «Բելմեդպրեպարատի» ձեռնարկությունում։ Ամսական առավելագույնն արտադրվում է 500,000 դեղաչափ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |