ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Բաքվին և Երևանին ավարտել գերիների փոխանակումը 7 մայիսի 2021 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին շտապ ավարտին հասցնել գերիների և պահվող անձանց փոխանակման գործընթացը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա ողջունել է Ադրբեջանի կողմից հայ 3գերու ազատ արձակումը։ «Կոչ ենք անում կողմերին շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների վերադարձի գործընթացը՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համապատասխան: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և կողմերին կոչ անում նրանց միջոցով հնարավորինս արագ վերսկսել քաղաքական գործընթացը»,-ասվում է Լինդեի գրառման մեջ։ Մայիսի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունել են Ադրբեջանի կողմից 3 հայի ազատ արձակումը և կոչ արել կողմերին ամբողջությամբ և օպերատիվ կերպով ավարտին հասցնել բոլոր ձերաբկալվածների, պահվող անձանց փոխանակումը , ինչպես նաև աճյունների փոխանակումը։ Նրանք նաև հորդորել են պահպանել «ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու հանձնառությունները»։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |