Նախագահն ընդունել է Հայրենականի վետերաններին․ «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր»![]() 7 մայիսի 2021 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանին, Շողիկ Սարաֆյանին, Պապին Մարուխյանին և Խաչիկ Հովակիմյանին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առիթով: «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, դրանք ձեռք են բերվել ձեր կամքի ու ջանքերի շնորհիվ, ձեր առողջության գնով»,-ասել է նախագահը: Ջերմ մթնոլորտում նախագահ Սարգսյանը զրուցել է վետերանների հետ: Նրանք իրենց հիշողություններն են պատմել պատերազմի տարիների, իրենց անցած մարտական ուղու, Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի զգացողությունների մասին, խաղաղության իրենց մաղթանքները փոխանցել ամբողջ հայ ժողովրդին: Նախագահը հյուրերին և, հանձինս նրանց, բոլոր վետերաններին մաղթել է քաջառողջություն՝ նշելով, որ նրանց կյանքի պատմությունները ռազմահայրենասիրական դաս են սերունդների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |