Խամենեին Իսրայելն անվանել է «ահաբեկիչների բազա» 8 մայիսի 2021 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը պետք է համարել ոչ թե պետություն, այլ «ահաբեկիչների բազա»։ «Իսրայելը երկիր չէ, դա ահաբեկիչների բազա է, որը գործում է Պաղեստինի ժողովրդի և մահմեդական այլ ազգերի դեմ»,-ասել է Խամենեին իր հեռուստաուղերձում, գրում է Interfax-ը։ Այաթոլան հավելել է, որ «յուրքանչյուրի պարտքն է պայքարել այդ բռնապետական ռեժիմի դեմ»։ Խամենեիի ելույթը նվիրված էր դեռևս 1970-ականներին սահմանված «Ալ Կուդսի» պաղեստինցիների հետ համերաշխության օրվան։ Վերջին շրջանում առճակատումն Իրանի և Իսրայելի միջև սրվել է։ Իրանն ակտիվացրել է իր գործունեությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում, ավելի ինտենսիվ է սկսել աշխատել միջուկային ծրագրի վրա։ Իսրայելն իր հերթին նույնպես ակտիվ հակաքարոզչություն է վարում Իրանի դեմ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |