ՀՀ-ում Covid-19-ի 411 նոր դեպք կա և 18 մահ 8 մայիսի 2021 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 219,092-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից, 2 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4225 դեպք կա, այլ պատճառով՝ 1038։ Ապաքինվել է ևս 814 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 204,121 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազում է՝ 9708: Այսպիսով` մայիսի 7-ին կատարվել է 4231 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1,012,538 թեստ է արվել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |