Ուլի Վեգներ. Բոլորն Աբրահամին ֆավորիտ են համարում, բայց Սայմոնի հետ մենամարտը հեշտ չի լինելու12 մարտի 2009 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ գերմանական բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ ամերիկացի Լահուան Սայմոնի մենամարտի կապակցությամբ IBF վարկածով աշխարհի չեմպիոնի մարզիչ Ուլի Վեգները հայտնել է, որ իր աստղային սանին խնդրել է չթերագնահատել հակառակորդին:«Բոլորն Աբրահամին ֆավորիտ են համարում, բայց Սայմոնի հետ մենամարտը հեշտ չի լինելու: Ամեն ինչ կարող է բավական արագ վերջանալ, եթե Աբրահամը թերագնահատի իր հակառակորդին: Ես պետք է հավաստիանամ, որ Աբրահամը հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստ է մենամարտին»,- Վեգներին մեջբերում է fightnews.com-ը: Աբրահամի պրոմոուտեր Ուիլֆրիդ Զաուերֆելդն, իր հերթին, պատասխանելով միջին քաշային կարգում WBC եւ WBO տիտղոսներին տիրող ամերիկացի Քելլի Պավլիկի հետ Արթուր Աբրահամի մենամարտին առնչվող հարցին, նշել է, որ ներկա պահին Աբրահամի համար կարեւոր է Սայմոնի դեմ մենամարտը: «Սկզբում Արթուրը պետք է հաղթի Սայմոնին: Ես գիտեմ, որ բոլորը սպասում են Աբրահամի եւ Պավլիկի հանդիպմանը` թե' երկրպագուները, թե' հեռուստաընկերությունները, եւ թե', իհարկե, «Sauerland Event» պրոմոուտերական ընկերությունից յուրաքանչյուրը: Մենք նրանց առաջարկ ենք ուղարկել: Ժամանակն է, որպեսզի գործի Պավլիկի պրոմոուտերը Top Rank ընկերությունից»,- նշել է Զաուերֆելդը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |