Զուրաբյան․ ՀԱԿ-ը կարող է դաշինքով գնալ ընտրությունների, կամ` միայնակ, կարող է և չգնալ10 մայիսի 2021 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը չի բացառում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու հավանականությունը։ Այդ մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նա հավելել է, որ Կոնգրեսում այժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարում, սակայն վերջնական որոշում դեռ չունեն։ «Հնարավոր է դաշինքով գնալ. հնարավոր է միայնակ գնալ, հնարավոր է ընդհանրապես չգնալ, ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասել է նա: Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ընտրություններին մեկ դաշինքով մասնակցելու առաջարկին՝ Զուրաբյանն ասել է, որ դա երկրի բոլոր կարող ուժերը համախմբելու փորձ էր, քանի որ գործող իշխանություններից պետք է ազատվել։ Տեր-Պետրոսյանը, երկրոդ և երրորդ նախագահիներին միասնական դաշինք կազմելու առաջարկ էր արել և նշել․ «Ամբողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |