Լույս է տեսել «Բոլոր ժամանակների Հայաստանը» բազմահատորյակի առաջին գիրքը

PanARMENIAN.Net - Աննա Պետրոսյանի «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյակի առաջին գիրքը նվիրված է Հին Հայաստանի վերելքներին եւ անկումներին, ինչպես նաեւ նրա արժանի զավակներին: Իր գրքով դրամատուրգ Աննա Պետրոսյանը ցանկացել է ներկայացնել հայկական բնավորությունը, նրա ձգտումը դեպի իր արմատները:



«Բոլոր ժամանակների Հայաստանի» առաջին հատորի շնորհանդեսին, որը կայացավ այսօր Հայաստանի Գրողների միությունում, նախագահ Լեւոն Անանյանը դրամատուրգ եւ դերասանուհի Աննա Պետրոսյանին գրական արժանիքների համար պարգեւատրեց Հայաստանի Գրողների միության շքանշանով:



Աննա Պետրոսյանը ծնվել է Լենինականում (Գյումրի): Ավարտելով Երեւանի արվեստի ինստիտուտը` երկար տարիներ հաղորդավարուհի է աշխատել հեռուստատեսությունում եւ դերասանուհի` Հր. Ղափլանյանի անվ. Դրամատիկական թատրոնում: Նույն այդ թատրոնում նրա պիեսների հիման վրա բեմադրվել են մի քանի ներկայացումներ, որոնցից առաջինը եղել է «Ամալոններ» ողբերգությունը: 1985թ. հայրենի քաղաքում դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի եւ գրող Աննա Պետրոսյանը հիմնադրել է իր տեսակի մեջ միակ Էպոսի դպրոցը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---