Փաշինյան․ Թուրքիան մեր թշնամին է, բայց այդ թշնամանքը պետք է կառավարել10 մայիսի 2021 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, որտեղ երկրորդ անգամ քննարկվում է կառավարության ղեկավարի ընտրության հարցը, պատասխանելով Թուրքիայի մասին հարցին, հայտարարել է, որ Թուրքիան մեր թշնամին է, բայց այդ թշնամանքը պետք է կառավարել։ «Էդ ի՞նչ թեմա է` թուրքը մեր թշնամին է, թե մեր թշնամին չէ։ Դա պատմական իրողություն է։ Թուրքիան և մեր թշնամին է, և հարևանը՝ սովորաբար թշնամի են լինում հարևան պետությունները։ Դժվար է պատկերացնել, որ հասարակածից այն կողմ գտնվող որևէ պետություն կարող էր համարվել մեր թշնամին»,-ասել է նա՝ հավելելով, որ միայն գերտերությունները կարող են հեռավոր թշնամիներ ունենալ։ «Այդ թշնամանքը պետք է կառավարվի, քանի որ եթե այն եռում է, եռում է, վերջում պայթյուն է լինում»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ շրջանակները փորձում են իշխող ուժին ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ, բայց դա այդպես չէ՝ խոսելով վերջին տարիներին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունման ու ԱՄՆ նախագահի կողմից դրա ճանաչման մասին։ Փաշինյանը շեշտել է, որ եթե իրենք չցանկանային, դա տեղի չէր ունենա: Հայաստանում վերջին շրջանում սոցցանցերում ու մամուլում ակտիվորեն քննարկվում էր «Թուրքիայի հետ բարեկամանալու կամ թշնամանալու» հարցը։ Օգտատերերի մի մասը նաև ֆլեշմոբ է սկսել՝ «Թուրքիան իմ թշնամին է» խորագրով։ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ռազմական օժանդակություն է ցույց տվել Ադրբեջանին, այդ երկրի միջամտությամբ տարածաշրջան են բերվել վարձկան-ահաբեկիչներ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |