Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը դուրս են գալիս ԱԺԲ խորհրդի կազմից10 մայիսի 2021 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) հիմնադիր անդամներ Արկադի Վարդանյանը և Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը դուրս են գալիս ԱԺԲ խորհրդի կազմից և շարունակելու են պայքարը Հայաստանի Եվրոպական կուսակցության ձևաչափով։ Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Մենք դարձանք Հայաստանում այն միակ ուժը, որի հետ գործընկերական կապեր են հաստատում հայ ժողովրդի իրական դաշնակիցները Եվրոպայում և Ամերիկայում։ Սակայն ռուսական հատուկ ծառայությունները բնականաբար դիմադրում են այսպիսի զարգացումներին, և մեզ չեզոքացնելու նրանց ջանքերն այժմ կենտրոնացել են արտահերթ ընտրությունների վրա։ Ռուսաստանի գաղութարար իշխանությունը և դրա տեղացի խամաճիկները՝ (երկրորդ նախագահ) Քոչարյանն ու (վարչապետի պաշտոնակատար) Փաշինյանը, փորձում են լռեցնել, մեկուսացնել, վարկաբեկել մեր պայքարը և մեզ։ Այս պայմաններում Ազգային-ժողովրդավարական Բևեռում առաջացան մարտավարական տարաձայնություններ՝ արժե՞ մասնակցել ընտրություններին, թե փորձե՞լ համաժողովրդական անհնազանդության ալիք բարձրացնել և կազմել ժամանակավոր կառավարություն»։ Նշվում է, որ խնդիրը բարդանում է նրանով, որ օրենսդրությունը զրկում է ԱԺԲ առաջնորդների զգալի մասին ընտրվելու հնարավորությունից։ «Այսպես՝ Ժիրայր Սեֆիլյանի համար խոչընդոտ է հանդիսանում նրան ընդամենը 3 տարի առաջ տրված քաղաքացիությունը, Արա Պապյանի համար՝ նրա երկքաղաքացիությունը, Վարուժան Ավետիսյանի համար՝ նրա հանդեպ 9 ու կես տարվա ազատազրկման սպառնալիքը։ Ստեղծված իրավիճակում, երբ շատ բարձր է ռեժիմի կողմից Բևեռը որակազրկելու և ընտրարշավից հանելու վտանգը, երբ Բևեռի կազմում տարաձայնություններ կան մարտավարության հարցով, մենք՝ Եվրոպական կուսակցության ներկայացուցիչներս, ովքեր վերջին շրջանում ձևավորում էին Ազգային-ժողովրդավարական Բևեռի ռազմավարությունն ու օրակարգը, որոշում ենք ընդունել «մատյան գնդի» դերը ստանձնելու և անհրաժեշտության դեպքում փոխարինելու մեր գործընկերներին քաղաքական Ավարայրի այս ճակատամարտում։ Մենք գնալու ենք ընտրությունների, որպեսզի հայ ժողովուրդը և մեր իրական դաշնակիցներն Արևմուտքում ունենան Հայաստանում ժողովրդավարական միջոցներով ապագաղութացումն իրականացնող քաղաքական հենարան»,-ասվում է հայտարարության մեջ։ Ազգային ժողովրդավարական բևեռ (ԱԺԲ), հայկական քաղաքական դաշինք բաղկացած «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունից, Հայաստանի եվրոպական կուսակցությունից, ինչպես նաև մի շարք անկուսակցական քաղաքական գործիչներից։Ազգային ժողովրդավարական բևեռը կազմավորվել է 2020 թվականի մայիսի 4-ին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |