Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին բնակարանային վկայականների տրամադրումը կշարունակվի![]() 10 մայիսի 2021 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանից փախստականները կշարունակեն աջակցություն ստանալ բնակարանային հարցում։ Այդ մասին ԱԺ-ում, որտեղ երկրորդ անգամ քննարկվում է կառավարության ղեկավարի ընտրության հարցը, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360,000-ն ապաստան է գտել Հայաստանում: 1997թ. իրականացված հաշվառման տվյալներով Հայաստանում բնակվող փախստականների թիվը կազմել է մոտ 310,000 մարդ: Բնակարանային վկայականների տրամադրումը 10-ամյա ընդմիջումից հետո վերսկսվել է 2019-ին։ ԱԺ-ում երկրորդ անգամ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը։ Առաջադրված է միայն մեկ թեկնածու՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |