Ազգային գրադարանում Շուշիի հայկական տպագրությանը նվիրված ցուցադրություն է![]() 10 մայիսի 2021 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային գրադարանի «Անձեռնմխելի գրականություն» բաժնի նախաձեռնությամբ մեծ ցուցասրահում բացվել է Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրությունը։ Ներկայացված են Շուշիի՝ «Անձեռնմխելի գրականության» բաժնի ֆոնդերում պահվող հրատարակությունները։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, ով նաև գիտեր հայերեն։ 1827 թվականին բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» գիրքը, որը ռուսերենից թարգմանել էր Հարություն Ջուղայեցի Դավթյանը։ Շուշիում տպագրված առաջին գրքերը կրոնաբարոյական բնույթի էին և քարոզչական նպատակներ էին հետապնդում։ Բացի հոգևոր գրականությունից՝ Շուշիի տպարանում լույս են տեսել դասագրքեր, թարգմանական գործեր։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |