Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հարցը «կարգավորված է»11 մայիսի 2021 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «կարգավորված է»: «Պատերազմից հետո ես բազմիցս եմ ասել և հիմա էլ ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտութունը կարգավորված է։ Ադրբեջանն ինքնուրույն լուծեց այդ հարցը՝ և մարտի դաշտում, և բանակցությունների սեղանի մոտ»,- ասել է նա պետական AzTV-ի եթերում, տեղեկացնում է Interfax-ը։ Ըստ նրա՝ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ տարածքային միավորում չկա»։ «Հակամարտությունը լուծված է և ես կարծում եմ, որ այդ հարցին վերադառնալու անհրաժեշտություն չկա։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, ապա դա իր խնդիրն է»,- ասել է Ալիևը։ Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել, ինչպես նաև Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղին։ Մայիսի 10-ին մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցն Ադրբեջան։ Քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |