Լավրով․ ԼՂ-ում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են11 մայիսի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած դրանց ամբողջ բարդությանը։ Այդ մասին Լավրովն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հտ հանդիպմանը։ «Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերի բարձր գնահատականի համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, բոլորը ելնեն նրանից, որ ռազմական ասպեկտները փակված են»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ այժմ հարկավոր է «գետնի վրա» զբաղվել դետալներով։ «Դա և սահմանազատումն է, և սահմանագծումը։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց, մեր համոզմամբ, ամեն ինչ լուծելի է։ Ռազմական փորձագետները, դիվանագետների մասնակցությամբ, կարող են պայմանավորվել փոխընդունելի լուծումների մասին»,- ասել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարի այցը Բաքու մեկնարկել է մայիսի 10-ին։ Դրանից առաջ հայտարարվել էր, որ քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։ Մայիսի 5-6-ին Լավրովը ՀՀ-ում էր, որտեղ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի ԺՊ Արա Այվազյանի հետ։ Փաշինյանի հետ հանդիպմանը Լավրովը վստահություն էր հայտնել, որ մոտ ժամանակներս Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի խնդիրը հնարավոր կլինի լուծել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |