«Հազարամյակի մարտահրավերները» ընկերակցությունը որոշել է հետագայում էլ օգնել Հայաստանին12 մարտի 2009 - 19:58 AMT PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերները» ամերիկյան ընկերակցության տնօրենների խորհուրդը անցկացրել է ամեն եռամսյակը մեկ տեղի ունեցող իր նիստը` ԱՄՆ առաջին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ: Նիստին մասնակցել է խորհրդի նոր անդամ, գանձարանի քարտուղար Տիմոտի Գեյթները: Տնօրենների խորհուրդն իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական վարչության ոլորտում առկա խնդիրների առնչությամբ: Այդ մասին ասվում է «Հազարամյակի մարտահրավերները» Ընկերակցության պաշտոնական կայքում առկա հաղորդագրության մեջ:Հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարական վարչության ոլորտում առկա խնդիրները` Տնօրենների խորհուրդը որոշում ընդունեց մինչեւ հունիսին սպասվող հավաքը հրատապ արտահերթ նստաշրջան հրավիրել: Նիստի արդյունքներով որոշում ընդունվեց գյուղական ճանապարհների վերականգնման հարցում Հայաստանին օգնություն հատկացնելու չդադարեցման մասին: Բացի դրանից, ընկերակցությունը կշարունակի օգնություն ցուցաբերել ոռոգման ինֆրակառույցի վերականգնման գործում, որն օգնում է հայ գյուղատնտեսներին: Ճանապարհների ֆինանսավորման հարցը կդիտարկվի արտահերթ նիստին: «Հազարամյակի մարտահրավերները Ֆոնդ - Հայաստան» ծրագրերի ֆինանսավորման ծավալը ընթացիկ տարում կկազմի $70 մլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |