ՈւԵՖԱ-ն որոշել է ՉԼ եզրափակիչը չանցկացնել Ստամբուլում

ՈւԵՖԱ-ն որոշել է ՉԼ եզրափակիչը չանցկացնել Ստամբուլում

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն որոշել է 2020/2021 խաղաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլում չանցկացնել՝ տեղափոխելով Լոնդոն կամ Լիսաբոն։ Այդ մասին հայտնել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայիսի 29-ին է` հանդիպելու են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։ Մրցաշարի վճռորոշ խաղը պետք է անցկացվեր Ստամբուլի Աթաթուրքի անվան մարզադաշտում, սակայն այժմ դա հարցականի տակ է, քանի որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Թուրքիան ընդգրկել է «կարմիր ցուցակում»՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։

Հարցի վերջնական որոշման մասին հայտնի կդառնա առաջիկա ժամերին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՈւԵՖԱ-ն դիտարկում է ՉԼ եզրափակիչը, որին մասնակցելու են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», Թուրքիայից այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը։ Նախընտրելի տարբերակներից էր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը, գրում է Championat.com-ը։

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայում ավելի վաղ բանակցություններ էին մեկնարկել ՈՒեՖԱ հետ եզրափակիչը տեղափոխելու շուրջ։ Որպես փոխատուցում ՈւԵՖԱ-ն ապտրաստ է թուրքական իշխանություններին առաջարկել 2022/2023 խաղաշրջանի ՉԼ անցկացումը, որը պետք է կայանա Մյունխենում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---