Freedom House․ Բաքուն պարտավոր է հայ գերիների մասին տեղեկություն տրամադրել և գործակցել ՄԻԵԴ-ի հետ12 մայիսի 2021 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Freedom House-ը հայտարարություն է տարածել, արձագանքելով Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրություններին՝ նշելով, որ հրադադարից մի քանի ամիս անց մոտ 200 հայի ճակատագիրը, որոնք ենթադրաբար գերեվարված են, անհայտ է։ Նշվում է, որ Բաքուն պարտավոր է համագործակցել ՄԻԵԴ-ի հետ և տեղեկատվություն տրամադրել հայ գերիների մասին Նշվում է նաև, որ գերիների վերադարձի մասին դրույթ կա Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ։ «Մենք խորապես մտահոգված ենք վերջին զինված հակամարտությունից հետո հաղորդագրություններով Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքի, այդ թվում՝ խոշտանգումների մասին հաղորդագրություններով»,-ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրեի գծով տնօրեն Մարկ Բերենդտը։ «Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հետ՝ ձերբակալված հայերի հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունների հետաքննության առումով, անկախ նրանց կարգավիճակից, և դեռևս կալանքի տակ մնացողների համար ապահովել միջազգային հումանիտար նորմերի և իրավունքի պահպանում, այդ թվում՝ խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև տվյալներ ներկայացնել նրանց հայրենադարձության վերաբերյալ։ Որպես Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան ստորագրած երկիր Ադրբեջանը պարտավոր է ամբողջ ծավալով համագործակցել ՄԻԵԴ հետ և տրամադրել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ նպաստելու համար այդ լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանում գտնվող հայ ձերբակալվածների ճակատագիրը պարզելու համար: Մարտին ՄԻԵԴ-ը 188 հոգու համար ընդունել էր միջանկյալ միջոցներ, ուղղված անհատն պաշտպանությանը, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է: ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է տրամադրել ձերբակալվածների վերաբերյալ բժշկական տեղեկություններ, տեղեկատվություն նրանց պահման պայմանների և նրանց նախատեսվող հայրենադարձության մասին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |