ԱՆ․ ՀՀ է հասել «Սպուտնիկ V»-ի 14,000 երկրորդ դեղաչափ![]() 12 մայիսի 2021 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստան է հասել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի 14,000 երկրորդ դեղաչափ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ: Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են բոլորի համար: Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստումների գործընթացը, պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |