Իսրայելն և Պաղեստինը շարունակել են հրթիռակոծությունները12 մայիսի 2021 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Մայիսի լույս 12-ի գիշերն Իսրայելն ու Պաղեստինի խմբավորումները վերսկսել են հրթիռակոծությունները։ Երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։ Սա բռնության ամենամեծ ալիքն է այդ տարածաշրջանում 2014-ից ի վեր, երբ իսրայելյան բանակը ռազմական գործողություն է իրականացրել Գազայի հատվածում, իսկ դրան ի պատասխան հրթիռակոծվել էր Իսրայելի տարածքը։ Իսրայելի հարվածներից մեկի հետևանքով Գազայում բազմահարկ շենք է փլուզվել, որտեղ գտնվում էին ՀԱՄԱՍ խմբավորման գրասենյակները։ Դրանից անմիջապես հետո պաղեստինցիները վերսկսել են Իսրայելի տարածքի հրթիռակոծումը, մոտ 130 հրթիռ արձակելով Թել Ավիվի ուղղությամբ։ Հրթիռակոծվել են նաև իսրայելյան այլ քաղաքներ, գրում է BBC-ն։ Պաղեստինյան հրթինռների մեծ մասը չեզոքացվում է Իսրայելի «Երկաթե գմբեթ» համակարգի միջոցով։ Սակայն 3 զոհ է գրանցվել, առնվազն 95 մարդ է վիրավորվել։ Պաղեստինցիների կողմում, ըստ իրենց աղբյուրների, իսրայելյան հարվածներից 28 մարդ է զոհվել, այդ թվում 10 երեխա, ընդհանուր առմամբ վիրավորվել է 150-ը։ Հրթիռակոծումներն իրականացվում են Արևելյան Երուսաղեմում լարվածության աճին զուգահեռ, որտեղ բախումներ են ընթանում իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև։ Մայիսի 7-ին Տաճարի լեռան վրա և Շեյխ Ջարրահ թաղամասում, ըստ Իսրայելի դատարանի որոշման, իրականացվում էր պաղեստինցի արաբների մի քանի ընտանիքի արտաբնակեցում։ Այդ կապակցությամբ բախումներ և բողոքներ սկսվեցին։ Photo: Mohammed Saber/EPA, via Shutterstock Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |