ԱՀԿ-ն մտահոգված է կորոնավիրուսի հնդկական շտամով![]() 12 մայիսի 2021 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մտահոգված է կորոնավիրուսի հնդկական շտամով։ Նշվում է, որ այն ավելի վարակիչ է։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված վիճակը Հնդկաստանում հիմա ամենասուրն է աշխարհում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ երկրում 23 մլն վարակված կա և գրեթե 250,000 մահ, գրում է BBC-ն։ Հնդիկ լրագրողները Գուջարատ նահանգից ենթադրել են, որ մահացու ելքով դեպքերն իրականում շատ ավելին են, քան ըստ պաշտոնական տվյալների։ Մինչդեռ Հնդկաստանից հաղորդագրություններ են ստացվում, որ Գանգես գետի ափին Հնդկաստանի հյուսիսում վերջին օրերին Covid-19-ից մահացած տասնյակ մարդկանց մարմիններ են գտնում։ Քանի որ ոչ բոլորն են կարողանում ցախ գտնել հուղարկավորության խարույկի համար, հաճախ մահացածների մարմինները Գանգեսի հոսքին են հանձնում։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |