«Հայաստան» դաշինքի շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը![]() 12 մայիսի 2021 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ասվում է դաշինքի ֆեյսբուքյան էջում: Դրա մաս են կազմում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որի հիմնադիրը Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանն է: ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կանցկացվի հունիսի 7-18-ը՝ մինչև ժամը 24.00-ն: Փոխվարչապետի պաշտոնից բացի Արմեն Գևորգյանը եղել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |