Հայկական հանրային հեռուստաալիքի ծրագրերը հեռարձակվելու են Ֆրանսիայում 305-րդ` Օրանժ TV-ով12 մարտի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանս Տելեկոմ - Օրանժի նախագահ, գլխավոր տնօրեն Դիդիե Լոմբարը մարտի 12-ին Փարիզում նշեցին հայկական Առաջին հանրային հեռուստաալիքի մուտքը Օրանժի հեռուստատեսություն: Հանրայինը հեռարձակվում է Օրանժի ADSL-ի միջոցով հեռարձակվող հեռուստատեսության 305 ալիքով, հաղորդել է Երեւանում Ֆրանսիայի դեսպանության մամլո ծառայությունը: Այս իրադարձությունը իրական կապ կստեղծի Հայաստանի եւ Ֆրանսիայում բնակվող հայ համայնքի միջեւ, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի Օրանժի հեռուստատեսության բաժանորդներին ծանոթանալու հայկական մշակույթին: Օրանժը Ֆրանս Տելեկոմ խմբի հիմնական ապրանքային նշանն է` աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկը, որն իր բաժանորդներին առաջարկում է հեռախոսակապի, ինտերնետի եւ հեռուստատեսության ծառայություններ: Խմբի շրջանառությունը 2008թ. կազմել է շուրջ 53,3 միլիարդ եվրո, այն նախորդ տարվա վերջի դրությամբ ունեցել է ավելին քան 182 միլիոն հաճախորդ 30 երկրներում, որոնցից 122 միլիոնը բջջային կապի եւ 13 միլիոնը ADSL կապի հաճախորդներ են Եվրոպայում: Օրանժը բջջային հեռախոսակապ մատուցող երրորդ օպերատորը եւ ADSL ինտերնետի առաջին մատակարարն է Եվրոպայում, ինչպես նաեւ մեկն է միջազգային խոշորագույն կազմակերպություններին հեռահաղորդակցության ծառայություններ տրամադրող առաջատար ընկերություններից: Սկսած 2000թ.` Օրանժն աջակցում է Ֆրանսիայի Հայկական հիմնդրամի ամենամյա Ֆոնետոնի կազմակերպմանը (յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսին): Հարյուրավոր բարեգործների` հեռախոսի միջոցով իրականացվող հանգանակությունների շնորհիվ հավաքված դրամական միջոցները ծառայում են Հայաստանում տարաբնույթ ենթակառուցվածքային ծրագրերի (ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ եւ այլն) իրականացմանը: Ամեն տարի Ֆրանս Տելեկոմի Մարսելի տարածաշրջանային տնօրինությունը հյուրընկալում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի բազմաթիվ հայ ուսանողների` Բուշ դյու Ռոնի Գլխավոր Խորհրդի եւ Ֆրանս-հայկական առեւտրի եւ արդյունաբերության պալատի հետ գործընկերության շրջանակներում: Մինչեւ 2009թ. ավարտը Օրանժը կսկսի բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցել Հայաստանում իր մասնաճյուղի՝ Օրանժ Արմենիայի միջոցով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |