ԱԻ նախարարի պաշտոնակատարը մեկնել է Մոսկվա

ԱԻ նախարարի պաշտոնակատարը մեկնել է Մոսկվա

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Նախարարի պաշտոնակատարը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը մայիսի 14-16-ը կմասնակցեն ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայկական պատվիրակությունը կայցելի ՌԴ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, կմասնակցի հրշեջ-փրկարարների հուշարձանների համալիրում ծաղկեդրման արարողությանը, նախատեսված են արտակարգ իրավիճակների արձագանքման զորավարժություններ:

Նախատեսված են նաև այցելություններ հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների «Լիդեր» և ՌԴ ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոններ:

Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը կմասնակցի միջազգային ցուցադրական զորավարժություններին, կքննարկվեն նաև երկու երկրի հումանիտար կառույցների գործակցության ընդլայնման հնարավորությունները:

Այցը տեղի է ունենում ադրբեջանցի զինծառայողների Սյունիք ներխուժելու և Սև լճի տեղանքում 3․5 կմ խորանալու ֆոնին, որը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը նախաճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---