Գորիսի փոխքաղաքապետ․ Սև լիճն ադրբեջանցիների հսկողության տակ է, շարունակում են բանակցել13 մայիսի 2021 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտարարել է, որ Սև լիճն այս պահին գտնվում է ադրբեջանական կողմի տիրապետության տակ, թշնամու հետ բանակցությունները շարունակվում են։ «Երեկվա բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել, այս պահին, կարելի է ասել, նույն վիճակն է։ 3-3.5 կմ ներխուժել են ՀՀ պետական սահման։ Բանակցող կողմն 1-ին բանակային կորպուսն է՝ սահմանապահ զորքերի հետ միասին։ Հույս ունենք, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի լուծել հարցը», - ասել է Հովսեփյանը, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, թե 6 ամիս է՝ բարձրաձայնում են, որ Սև լճում խնդիր կա։ «Սև լիճն այս պահին գտնվում է ադրբեջանական կողմի տիրապետության տակ։ Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի փոփոխությունների, սա մեր տունն է, և չեմ կարծում, որ ինչ-որ բան կարող է սյունեցուն հետ կանգնեցնել ճիշտ ճանապարհից։ Մենք այդ ճիշտ ճանապարհով գնալու ենք մինչև վերջ և պատրաստ ենք ցանկացած զարգացման», - ասել է փոխքաղաքապետը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 12-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ> տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Փաշինյանը վիճակը նախաճգնաժամային է որակել, եթե ոչ ճգնաժամային, և ասել, որ ՀՀ-ն չի կարող դա հանդուրժել։ Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքում պետական սահմանը խախտելու մասին շրջանառվող լուրերին, հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Գորիսի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն էլ հայտնել է, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |