Փաշինյան․ Ադրբեջանցիները կեղծ քարտեզով են Սյունիք եկել![]() 13 մայիսի 2021 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ դրան պետք է շատ լուրջ վերաբերվել, քանի որ գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ։ «Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինուժը սադրիչ գործողություն է իրականացրել և հատել է ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում։ Երեկվանից իրադրության էական փոփոխություն չի եղել և իրադրությունը շարունակում է մնալ նույնը՝ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, նաև մեծ թվով մեր զինվորների ներկայություն կա»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։ Նա տեղեկացրել է նաև, որ իրավիճակը ռազմական սրացման չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա։ Նա նշել է, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: Առանձին քննարկման խնդիր է, թե ինչպես են ադրբեջանցիները միջդիրքային տարածքներով հասել Սև լիճ։ Փաշինյանը նշել է, որ այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել, քանի որ «գործ ունենք ճգնաժամի հետ», որը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ։ Մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշվեն ելման դիրքեր, և ՀՀ ինքնիշխան տարածքն անձեռնմխելի մնա։ Փաշինյանը հայտարարել է նաև, որ տեղում ընթանում է աշխատանք, կառավարության նիստից հետո կլինի ԱԽ նիստ և կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 12-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Փաշինյանը վիճակը նախաճգնաժամային է որակել, եթե ոչ ճգնաժամային, և ասել, որ ՀՀ-ն չի կարող դա հանդուրժել։ Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքում պետական սահմանը խախտելու մասին շրջանառվող լուրերին, հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Գորիսի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն էլ հայտնել է, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |