Առևտրի և զվարճանքի կենտրոնը՝ քո գրպանում. «Երևան Մոլը» բջջային հավելված ունի![]() 13 մայիսի 2021 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Սմարթֆոնների դարում մարդիկ ավելի ու ավելի են հակված նախընտրելու այն ծառայությունը, որը տրամադրում է առցանց գործողություններ իրականացնելու և արագ ու հասանելի արդյունք ստանալու հնարավորություն: Առաջնորդվելով այդ հանգամանքով՝ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնը ստեղծել է հավելված, որպեսզի օգտատերերն իրենց գրպանում ունենան շոփինգը կազմակերպելու, ֆիլմեր դիտելու և մանկական զարգացման կենտրոնից օգտվելու հնարավորություն՝ ստանալով արտոնություններ և խնայելով ժամանակը: Այսպես, Android և iOS համակարգերի համար նախատեսված բջջային հավելվածն ունի թե՛ տեղեկատվական, թե՛ ֆունկցիոնալ գործառույթներ։ Հավելվածի միջոցով կարելի է. • գնել նվեր քարտն առցանց և ստանալ այն նախընտրած վայրում, • կատարել գնումներ «ԿինոՊարկից» (թե ֆիլմերի տոմսեր, թե կինոթատրոնի տարածքում վաճառվող սնունդ և ըմպելիք)՝ ստանալով 5% քեշբեք բոնուս քարտին, • լիցքավորել «Նավապետ Քիդ» մանկական կենտրոնի քարտը՝ ստանալով 5% քեշբեք բոնուս քարտին: Բացի այդ, հենց հավելվածի մեջ կարելի է թվային տարբերակով բացել նշված բոնուս քարտը և, ունենալով այն հավելվածում, կուտակել «Երևան Մոլից» կատարած բոլոր գնումներից 1.5% քեշբեք, որը կարելի է օգտագործել Մոլի նվեր քարտի ու վաուչերների միջոցով, ինչպես նաև վերոնշյալ տարբերակներով: «Երևան Մոլի» հավելվածը կատարելագործվելու է, և առաջիկա թարմացումներն օգտատերերին հնարավորություն կընձեռեն տեղեկություններ ստանալ առևտրի կենտրոնի տարածքում գործող խանութների և վաճառակետերի, ինչպես նաև դրանցում առկա զեղչերի և առաջարկների մասին: «Երևան Մոլի» հավելվածն իր գործառույթներով և տեսակով բացառիկ է հայկական շուկայում, քանի որ մինչ այս որևէ նմանատիպ խոշոր և բազմապրոֆիլ կենտրոն իր հաճախորդներին չի տվել հնարավորություն սեփական գրպանում ունենալու հասանելիություն իր ամբողջական գործունեությանն ու մի քանի քլիքով ձեռք բերելու այդքան բազմապիսի արտոնություններ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |