Ավանեսյանը՝ Սիսիանի թունավորումների մասին․ Ջրից նմուշ է վերցվել և փորձաքննություն է արվում![]() 13 մայիսի 2021 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, որը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին, դրանից հետո չի պաստախանել հարցին, թե խորհրդի անդամ չլինելով, ինչո՞ւ է մասնացել, տեղեկացնում է Aysor.am-ը: Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր՝ քննարկելու Սյունիքում ստեղծված իրավիաճակը: Անդրադառնալով Սիսիանի թունավորման դեպքերին՝ Ավանեսյանը նշել է, որ ջրից նմուշ է վերցվել և փորձաքննություն է իրականացվում: Նրա խոսքով՝ փորձաքննությունը շուտով կավարտի և մանրամասները կհայտնեն: Մայիսի 9-12-ը ներառյալ Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Արձագանքելով դիտարկմանը, թե թունավորումը Սև լճի միջադեպի հետ առնչություն ունի և հնարավո՞ր է այն ադրբեջանցիների կողմից է արվել՝ Ավանեսյանը նշել է, որ այս պահին որևէ բան դրա մասին չի հուշում։ «Այս պահին մեզ որևէ բան դրա մասին չի հուշում: Անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է», - ասել է նա: Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Սիսիանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի բռնկման հավանական պատճառ դիտարկվում է ջրային գործոնը: Պարզվել է, որ դեպքերին նախորդել է բնակավայրի ջրամատակարարման համակարգի՝ մասնավորապես ջրագծի վթար, համակարգում ճնշման տատանումներ, ինչպես նաև տեղացող հորդառատ անձրևը: Նշվում էր նաև, որ վթարը վերացվել է, իսկ ջրի ախտահանումն իրականացվում է բնականոն ընթացքով՝ պահանջներին համապատասխան: «Վեոլիա Ջուր» ընկերության Սիսիանի շահագործման բաժնի պետ Հովհաննես Համբարձումյանն իր հերթին Sputnik Արմենիային ասել էր, որ ջրի հետ կապված որևէ խնդիր Սիսիանում չկա։ Համբարձումյանi խոսքով` ջրից կատարված նմուշառումն ու լաբորատոր հետազոտությունը որևէ շեղում չի արձանագրել։ Ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման հավանակության մասին հարցին Համբարձումյանը կտրականապես բացասական պատասխան էր տվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |