Եվրախորհրդարանը հայ գերիների հարցը կքննարկի մայիսի 20-ին

Եվրախորհրդարանը հայ գերիների հարցը կքննարկի մայիսի 20-ին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը մայիսի 20-ի ընդլայնված նիստում մտադիր է քննարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։

Եվրախորհրդանի նիստերը կայանալու են մայիսի 17-20-ը։ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին բանավեճերը կայանալու են մայիսի 20-ին։ Նույն օրն օրակարգում կլինի նաև «ՀՀ և Ադրբեջանի միջև վերջին հակամարտությունից հետո ռազմագերիների հարցը»։

Բանաձևը կդրվի քվեարկության։

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել գերիներին։ Ըստ հայկական կողմի, Ադրբեջանում ավելի քան 200 հայ է պահվում։ Ավելի վաղ հայտնի դարձավ գերության մեջ հայտնված առնվազն 19-ը հայի, այդ թվում 4 կանանց, սպանության մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---