Ամունդի-ԱԿԲԱ. Աճ` կուտակային կենսաթոշակային ֆոնդերում![]() 13 մայիսի 2021 - 19:07 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի ճգնաժամից հետո 2021-ի 1-ին եռամսյակում համաշխարհային տնտեսությունն արձանագրել է վերականգնման դրական դինամիկա: Տարբեր երկրների կառավարությունների, կենտրոնական բանկերի խթանող քաղաքականության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ բարձր արդյունավետությամբ պատվաստանյութերի կիրառումը դրականորեն է անդրադարձել առաջին հերթին արտասահմանյան բաժնետոմսերի շուկաների վրա: Բազմաթիվ բաժնետոմսերի ֆոնդերի գները, որտեղ ներդրված են նաև Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, աճի ռեկորդներ են գրանցել։ Որոշների գներն աճել են նույնիսկ երկնիշ թվերով: 2021 թվականի մարտի վերջի դրությամբ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 204 մլրդ դրամի շեմը, որի շուրջ 68%-ը ներդրված է Հայաստանում: Տարեսկզբի նկատմամբ ընկերության ակտիվների մեծությունը աճելել է 16 մլրդ դրամով։
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |