Մենենդես․ ԱՄՆ-ն պետք է վճռականորեն արձագանքի ներխուժմանը, որ Բաքուն հասկանա՝ իր գործողությունները հետևանքներ կունենան14 մայիսի 2021 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն, անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա։ «Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն ագրեսիայի վտանգավոր և անօրինական դրսևորում է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ, երբ 2020-ի աշնանն Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ միջամտել։ «Սա այլևս չի կարող կրկնվել: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին լուծել այս հարցն ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասկանալի լինի, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան ուղղակի անթույլատրելի են»,- նշել է նա: ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը և Ադամ Շիֆը նույնպես ասել էին, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |