Ըստ ԶԼՄ-ի՝ ՀՀ-ն իր պահանջներն է ներկայացրել․ Ադրբեջանցիները, ըստ ՊՆ-ի, հավանաբար, հետ կքաշվեն![]() 14 մայիսի 2021 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիներն իրենց վերադասի հրամանին են սպասում, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ որպեսզի, ամենայն հավանականությամբ, հետ քաշվեն նախորդ օրերին Սյունիքում առաջացած տարածքներից, գրում է «Ազատությունը»։ Հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել՝ ասվել է, որ որևէ մետր տարածք չեն պատրաստում զիջել ադրբեջանական կողմին, և պահանջել է նրանցից հետ քաշվել ելման դիրքեր, ԶԼՄ-ին փոխանցել են Պաշտպանության նախարարությունից։ Թե ինչ ձևաչափով են ընթացել բանակցությունները, ովքեր են մասնակցել, ՊՆ-ից չեն հայտնում: «Ազատության» տեղեկություններով` նախօրեին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում 6 ժամից ավելի տևած բանակցություններին հայկական կողմից մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության և Զինված ուժերի ներկայացուցիչներ, նաև ռուս բարձրաստիճան զինվորականներ: Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն հայտարարել է, որ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ դիմելու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |