Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել![]() 14 մայիսի 2021 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Արցախում կատարվել է 50 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7174 քաղաքացու հետազոտություն, որից 842-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2726 դեպք, կատարվել է 24,626 թեստավորում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |