Բալասանյանը Կարմիր խաչի ԼՂ առաքելության ղեկավարի հետ հանդիպմանը կարևորել է կառույցի գործունեությունը![]() 14 մայիսի 2021 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ աշխատանքային հանդիպմանը կարևորել է առաքելության գործունեության նշանակությունը։ Ներկայացվել են առաքելության կողմից ընթացիկ տարվա առաջին եռամսյակում իրականացված գործունեության մասին տեղեկություններ։ Շեշտվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ համագործակցության արդյունավետությունը։ Բալասանյանը նշել է, որ Հանրապետության իշխանությունների շարունակական աջակցության պատրաստակամությունը՝ ծագող հարցերին համատեղ ուժերով լուծում տալու ուղղությամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |