Թովմասյան․ ԳՇ պետը պետք է պատասխանատվություն կրի՝ կորցրել ենք ՀՀ սահմանային անվտանգությունը![]() 14 մայիսի 2021 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ ԳՇ պետը պետք է պատասխանատվություն կրի, որովհետև կորցրել ենք ՀՀ սահմանային անվտանգությունը և անձեռնմխելիությունը: «Ես հետևողական եմ լինելու: Անպատասխանատվությունը չի կարող հավերժ շարունակվել»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Թովմասյանը հավելել է, որ հետպատերազմական որևէ հրատապ քայլ չենք իրականացրել։ «Մեր սահմանագիծը գծագրել է Ադրբեջանը և շարունակում է ամրացնել Ադրբեջանը: Մենք ոչինչ չենք անում, միայն հարմարվում ենք»,-ասել է նա։ Թովմասյանի խոսքով՝ անզեն աչքով նկատելի է, որ թշնամին բավականին առաջ է եկել, և այն հատվածները, որոնք փորձել էինք գոնե չեզոք գոտում պահել, այլևս չկան: «Պաշտպանություն ակնհայտորեն չկա: Նույնիսկ վարչապետն է ասում, որ առանց կրակոցի 3․5 կմ խորացել են: Նշանակում է՝ մենք չունենք ոչ միայն համապատասխան կահավորանք, այլև ներուժ՝ դիմակայելու, կամ՝ չենք ուզում: Դա ամենակարևոր հարցն է՝ ինչո՞ւ», - նկատել է նա։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Առաջին ալիքի եթերում անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են ադրբեջանցիներն առանց դիմադրության 3․5 կմ խորացել ՀՀ տարածք, ասել է, թե չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել:Նա ասել է, որ եռակողմ հայտարարությունից հետո սահմանը երկարել է, նաև ձմռան պատճառով չեն հասցրել կահավորել ամբողջ սահմանը։ Մինչդեռ Ադրբեջանը 20 նոր զորամաս է բացել պատերազմից հետո իր հսկողության տակ անցած տարածքներում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |