ԱՄՆ պետդեպն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարևորել են ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորումը![]() 17 մայիսի 2021 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը։ «Ես և Լը Դրիանը մեր մտահոգությունն ենք հայտնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև բռնության վերաբերյալ։ Մենք նաև քննարկել ենք ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, հեռախոսազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, կարևորվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |