Վրաստանի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի Ազգային ժողովի նախագահին12 մարտի 2009 - 22:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն էհայտնել պարոն Գաչեչիլաձեին հայ-վրացական փոխգործակցության ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:Հայաստանում չորսամյա իր պաշտոնավարության տարիների մասին խոսելով` պարոն Գաչեչիլաձեին ասել է, որ դրանք եղել են կարեւոր եւ արդյունավետ աշխատանքային տարիներ, ինքը ձեռք է բերել բազմաթիվ բարեկամներ:Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման խնդիրներ, անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |