Վթար Երևան-Սևան ճանապարհին․ Կա մեկ զոհ

Վթար Երևան-Սևան ճանապարհին․ Կա մեկ զոհ

PanARMENIAN.Net - Երևան-Սևան ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ։ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել մայիսի 17-ին, ժամը 06:42-ին՝ նշվել է, որ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ճանապարհի 13-րդ կմ-ին Nissan Altima մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, ինչի հետևանքով մեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ա․ Չ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---