Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին

Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին

PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Այն կայանալու է մայիսի 19-ին՝ Դուշանբեում, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Մայիսի 15-ին Այվազյանը հեռախոսազրույցներ էր ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, Փաշինյանը նաև ռազմական աջակցություն է խնդրել ՌԴ նախագահից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---