«Տելեկոմ Արմենիան» կավելացնի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունը

«Տելեկոմ Արմենիան» կավելացնի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունը

PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիան» կավելացնի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունը:

Մայիսի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) ղեկավարությունը հանդիպում է ունեցել Հայաստանում այցով գտնվող Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ:

Քննարկվել են տեխնոլոգիական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ կողմից դեպի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունների բարձրացման հնարավորությունը՝ տեղի բնակչության կարիքները բավարարելու համար:

Որպես ԱՏՁՄ վարչության անդամ և «Արմաթ» ծրագրի գործընկեր՝ «Տելեկոմ Արմենիան» ներկայացրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշխատանքի մոդելը։ Որպես բարի կամքի դրսևորում՝ Տելեկոմ Արմենիա ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը պատրաստակամություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի կրթական համակարգին նվիրաբերել երկու լաբորատորիա՝ դպրոցականների շրջանում թվային կրթությանը խրախուսելու համար:

Միջազգային համագործակցությունը և ինտերնետի միջազգային կապուղիների ապահովումը դիտարկվում են որպես ընկերության ռազմավարական զարգացման հիմնական ուղղություններից մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---