Մասաչուսեթսում տեղի կունենա Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց լուսանկարների ցուցահանդես12 մարտի 2009 - 23:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի (ALMA) ու Մասաչուսեթսի Հայ ազգային կոմիտեի (ANC) նախաձեռնությամբ մարտի 23-27 Մասաչուսեթսի Հանրային տանը տեղի կունենա լուսանկարիչներ Արա Օշականի եւ Լեւոն Պարյանի «Վկա» ունիկալ ցուցահանդեսը: «The Genocide Project»-ի մասը կազմող ցուցահանդեսին կներկայացվեն Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց սեւ-սպիտակ լուսանկարները: «Այդ ցուցահանդեսով մենք ցանկանում ենք ցույց տալ Ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց դեմքերը: Չնայած, որ մենք Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց երրորդ սերունդն ենք, մենք շատ քիչ բան գիտենք այդ պատմական փաստի մասին` մի փաստի, որը հանդիսանում է մեր ինքնագիտակցության մի մասը»,- հայտնել է Արա Օշականը:Լուսանկարիչներ Օշականի եւ Պարյանի աշխատանքները ներկայացվել են Մասաչուսեթսի թանգարաններում եւ պատկերասրահներում: Վերջերս նրանք ներգրավվել են յուրահատուկ ծրագրի մեջ, որը կօգնի Լոս-Անջելեսի դպրոցների ուսուցիչներին` բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին աշակերտների տեղեկացվածության մակարդակը, հաղորդում է The Armenian Weekly-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |