Պեսկով․ Ջանում ենք ՀՀ և Ադրբեջանի սահմանին լարվածության լիցքաթափման համար

Պեսկով․ Ջանում ենք ՀՀ և Ադրբեջանի սահմանին լարվածության լիցքաթափման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ, ջանքեր են գործադրվում ՀՀ և Ադրբեջանի սահմանին լարվածության լիցքաթափման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարման կողմնակից է, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նամակ է գրել Պուտինին ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի պատճառով՝ օգնության, այդ թվում՝ ռազմական աջակցության խնդրանքով։

«Այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածության լիցքաթափման և իրավիճակի շտկման ուղղությամբ»,- ասել է Պեսկովը։

Նա դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը ստացել է Փաշինյանի նամակը։

«Ես ճշգրիտ չե կարող ասել, բայց բոլոր այդ հարցերը, անշուշտ, քննարկվել են երկկողմ շփումների ժամանակ»,- ասել է Պեսկովը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին:

Photo. TASS
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---