Ասկերանում նոր թաղամաս է կառուցվում

Ասկերանում նոր թաղամաս է կառուցվում

PanARMENIAN.Net - ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները։

Շինաշխատանքներում ընդգրկված է մի քանի շինարարական կազմակերպություն, տեղեկացնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը։

Բազմաբնակարան շենքերը կառուցվելու են ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան։ 15 բազմաբնակարան շենքից բաղկացած նոր թաղամասը նախատեսվում է ավարտել մինչև 2022-ի սեպտեմբերի վերջ։

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---