Օհանյան․ Եթե Սև լճում անվտանգության գոտի ստեղծելը լինելու է ՀՀ տարածքի հաշվին, դա շատ վատ է![]() 17 մայիսի 2021 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կարծիք է հայտնել, որ Սև լճի տարածքում անվտանգության գոտի ստեղծելը խնդրի լուծում չէ՝ նորից պարտադրված թուրքերի և ադրբեջանցիների խաղն ենք խաղալու, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Եթե Սև լճի տարածքում անվտանգության գոտի ստեղծելը լինելու է Հայաստանի տարածքի հաշվին, դա շատ վատ է հայկական կողմի համար։ Սա նշանակում է, որ հակառակորդը տարբեր կերպ փորձում է խցկվել մեր տարածք և ՀՀ սահմաններն ավելի նեղացնել՝ Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական տարածք միջանցք ստեղծելու համար: Սա խնդրի լուծում լինել չի կարող, մենք նորից պարտադրված թուրքերի և ադրբեջանցիների խաղն ենք խաղալու»,-ասել է Օհանյանը: Նախկին նախարարը ստեղծված իրավիճակում երկու լուծում է տեսնում՝ հայկական կողմը պետք է ՀԱՊԿ-ի շրջանակում, ինչպես նաև Ռուսաստանի հետ բանակցություններում փորձի հարցը լուծել։ «Նաև մեր բանակը պետք է պատրաստ լինի մեր տարածքները պաշտպանելուն և թշնամուն մեր տարածքից հանելուն»,-ասել է Օհանյանը: Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, Փաշինյանը նաև ռազմական աջակցություն է խնդրել ՌԴ նախագահից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |